Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն. ՔՊ պատգամավորը՝ Արցախի մասին

Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախը վերադարձնելուն՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ես ասում եմ, որ մեր սերունդը և մենք պետք է ունենանք ամենակարևոր երազանքը։ Դա ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունն է և ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում՝ է հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս»,-ավելացրեց նա։




















