top of page

Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են, և մենք պետք է պահպանենք այդ ձեռքբերումները. Հունաստանի վարչապետ

Jan 30, 2024
1 min read

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մտադիր է մայիսին այցելել Անկարա՝ անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Աթենք կատարած այցին ի պատասխան:

 

Այս մասին Հունաստանի վարչապետը հայտարարել է Skai 100.3 ռադիոկայանին։

 

Նրա խոսքով՝ թուրք-հունական հարաբերություններում հաջողվել է լավ մթնոլորտ ստեղծել։

 

«Մենք շատ կարևոր քայլեր ենք արել երկու երկրների մերձեցման ուղղությամբ։ Հույն-թուրքական հարաբերությունները կարգավորման ճանապարհին են, և մենք պետք է պահպանենք այդ ձեռքբերումները»,-ասել է Միցոտակիսը։

1/2990
bottom of page