top of page

«Քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Գոռ Աբրահամյան

Feb 10, 2024
1 min read

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել:


Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայոււթյան 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանոււթյան և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:


Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվախի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։


Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:


Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։


Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»։

1/2990
bottom of page