top of page

Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկա քաղաքն ամբողջությամբ հսկողության վերցնելու մասին

Feb 18, 2024
1 min read

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ուկրաինայի Զինված ուժերի հզոր պաշտպանական հանգույցը՝ Ավդեևկա քաղաքն ամբողջությամբ հսկողության վերցնելու մասին։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ ազատագրվել է 31,75 քառ.կմ տարածք։

«Ուկրաինացի զինյալները լքել են Ավդեևկան՝ թողնելով սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Ներկայումս անցկացվում են քաղաքը գրոհայիններից վերջնականապես մաքրելու, Ավդեևկայի կոմբինատում հաստատված ուկրաինական ստորաբաժանումների շրջափակման միջոցառումներ։ Ավդեևկայի ազատագրումը հնարավորություն ընձեռեց առաջնագիծը պաշտպանել Կիևի հանցավոր ռեժիմի ահաբեկչական հարձակումներից», -ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ 

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են՝ ռուսական զորքերի առաջխաղացման մասին տեղեկատվությունը չի հրապարակվել, քանի դեռ հակառակորդն ամբողջությամբ չի ջախջախվել և քաղաքը չի վերահսկվել։

1/2990
bottom of page