top of page

2023 թ. ընթացքում ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

Jan 8, 2024
1 min read

2023 թ. ընթացքում ՆԳՆ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ: Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոններն իջեցվել են մեկ աստիճանով, իսկ 15 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից:

Բացի այդ, 1 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգվել է:



1/2990
bottom of page