top of page

Երբ է իրականում վերանորոգվել Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկան (լուսանկար)

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 16, 2024
  • 1 min read
ree

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանի ստեղծած «ԹԵԺ ԳԻԾ» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկան է, որը վերանորոգվել էր 2023թ. ապրիլին»:

Ինչու է նախորդ տարի վերանորոգված պոլիկլինական անմխիթար վիճակում, Irakanum.am–ը փորձեց պարզաբանում ստանալ Երևանի քաղաքապետարանից։

ree

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հայտնեց, որ իրականում նախորդ տարի չի իրականացվել վերանորոգում։

Կոստանյանը մեզ տրամադրեց Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում իրականացված աշխատանքների վերաբերյալ գրաֆիկ, որից պարզ է դառնում, որ հիշյալ պոլիկլինիկայում ջեռուցման համակարգ անցկացվել է 2016 թվականին։ Պատուհանները փոխարինվել են 2017–ին, որից երկու տարի անց՝ 2019 թվականին, կատարվել է տանիքի նորոգում, իսկ 2021 թվականին էլ սանհանգույցն է հիմնանորոգվել։ Այլ կերպ ասած տարածված լուսանկարները, թե իբր պոլիկլինիկայում վերջին անգամ հիմնանորոգում իրակացվել է նախորդ տարի իրականությանը չի համապատասխանում։

1/2407
bottom of page