top of page

Փաշինյանը Մյունխենում Իրաքի վարչապետի հետ է հանդիպել

Feb 16, 2024
1 min read

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Մոհամեդ Շիա Սաբար Ալիի հանդիպումը, տեղեկացնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Իրաք բազմաոլորտ համագործակցությունը և ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը: Այդ առումով, ընդգծվել է Իրաքի նախագահի` նախորդ տարի Հայաստան կատարած այցի և առաջիկայում ՀՀ նախագահի` Իրաք նախատեսվող այցի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ»:

1/2990
bottom of page