Ջուլիա Ֆոքսի հերթական ցնցող կերպարը

Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը չի վախենում փորձարկումներից, երբ խոսքը հանդերձանքի մասին է։ Նա հավատարիմ է այն սկզբունքին, որ ինչքան քիչ հագուստ կրի, այնքան՝ ավելի լավ։

Դերասանուհին հավատարիմ մնաց այս սկզբունքին նաեւ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ Willy Chavarria-ի ցուցադրությանը ներկայանալով խորը դեկոլտեով, թիկնոցով եւ գլխարկով։
Գոտկատեղից անմիջապես ներքեւ հսկայական բանտ էր ամրացված։ Նա նաեւ թիկնոց էր կրել՝ շոուին դրամատիզմ հաղորդելու նպատակով։
Նա կերպարը լրացրել էր երկար սպիտակ կոշիկներով, իսկ ձեռքին կրում էր ժանյակավոր վարդագույն պայուսակ: Նրա ցնցող տեսքի ավարտական շտրիխը ատլասե կեղեւաձեւ գլխարկն էր:
Ավելի ուշ այդ երեկո Ջուլիային նկատել էին մեկ այլ արտասավոր հանդերձանքով` օվերսայզ շապիկով, որը նա կրել էր ներքնազգեստի ներքո:





















