top of page

«Հետախուզական տվյալներ ունենք՝ Վարշավան ու Վաշինգտոնը սադրանք են նախապատրաստում ընդդեմ լեհ բնակչության»․ Լուկաշենկո

Feb 20, 2024
1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ լեհական և ամերիկյան հետախուզությունը լայնածավալ սադրանք է նախապատրաստում Լեհաստանի քաղաքացիական բնակչության դեմ։ Հայտարարությունը Լուկաշենկոն արել է Բելառուսի անվտանգության մարմինների  ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ։

«Մենք տեղյակ ենք Ուկրաինայի, Լեհաստանի և Լիտվայի տարածքում գտնվող զինյալների մասնակցությամբ տարբեր սադրանքների և ծայրահեղական գործողությունների բոլոր սցենարներից։ Դրանց մասին տեղեկությունները ձեռք են բերվում  մեր հետախուզության կողմից և անմիջապես հրապարակվում են՝ որքանով որ դա հնարավոր է։ Հավատարիմ կմնանք այդ ավանդույթին․ ևս մեկ օպերատիվ տեղեկություն կա։ Բառացի եմ մեջբերում, սա կարևոր է լեհերի համար․  լեհական ու ամերիկյան հետախուզությունները լայնածավալ սադրանք են նախապատրաաստում Լեհաստանի քաղաքացիական բնակչության դեմ։ Սադրանքի մեջ նրանք մեղադրելու են Ռուսաստանին ու Բեառուսին»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА-ն։

1/2990
bottom of page