Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Jan 19, 2024
1 min read

Հունաստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Աթենքում։
Հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.14-ին (Երևանի ժամանակով ժամը 18։14-ին), օջախը գտնվել է Աթենքից 85 կիլոմետր հյուսիս-արևելք և Խալկիդա քաղաքից 67 կիլոմետր դեպի արևելք՝ Եվբեա կղզու մոտ գտնվող ծովում՝ 10 կիլոմետր խորության վրա։




















