top of page

ՀՀ դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր

Jan 19, 2024
1 min read

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը հունվարի 19-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուի հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: 

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման առթիվ՝ Ռումինիայի ԱԳ նախարարը դեսպանին մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Հայաստանի և Ռումինիայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության խորացման և ընդլայնման ներուժին, ինչպես նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային և հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով կայուն խաղաղության հաստատման կարևորությունը։

1/2990
bottom of page