top of page

Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքում․ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի

Jan 19, 2024
1 min read

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից, ըստ նախնական տեղեկությունների նախավերջին կամ վերջին հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։



Տեղում պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1/2990
bottom of page