top of page

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալшցիայի վտանգը իրական է․ Մակրոն

Feb 21, 2024
1 min read

Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է։

Այս մասին Ֆրանսիայում՝ վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայստանին, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին և նրա խաղաղության ձգտումներին։

Այս պահին, երբ մենք նշում ենք  Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի  հիշատակը,  պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպայի մայրցամաքում, և հանուն ազատության  պայքարը առավել քան երբևէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ։

Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։

Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյուքնում վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաև Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյուքնում հայկական կողմը ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ 

1/2990
bottom of page