top of page

Սյունիքում երկու օրում արգելափակումից դուրս է բերվել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա

Jan 16, 2024
1 min read

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։



Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։



Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

1/2990
bottom of page