top of page

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Jan 11, 2024
1 min read


Հունվարի 11-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը (Սարավանի լեռնանցք, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատված, Գորայք) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժամը 09։00-ի դրությամբ Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Վաղարշապատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

1/2990
bottom of page