top of page

Ալիևը Ֆրանսիային մեղադրել է տարածաշրջանում «կրակի վրա բենզին լցնելու» համար

Feb 1, 2024
1 min read

Տարածաշրջանում «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) քաղաքականություն վարելով՝ Ֆրանսիան «կրակի վրա բենզին է լցնում» (չակերտները՝ Tert.am). այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին։



Ըստ Ալիևի՝ պաշտոնական Փարիզը տարածաշրջանում «լարվածության պատճառ է հանդիսանում և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում» (չակերտները՝ Tert.am) միջազգային տարբեր կազմակերպություններում և խորհրդարանական մակարդակով։



Նա Ֆրանսիային մեղադրել է այնպիսի քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում առաջատար դիրքեր գրավելուն և իր ազդեցության ամրապնդմանը:

1/2990
bottom of page