top of page

Իրանը հերքել է Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին անօդաչուների մատակարարումը

Jan 17, 2024
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարման մասին տեղեկությունը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Քննարկման ժամանակ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանը երբեք Մոսկվային անօդաչուներ և հրթիռներ չի մատակարարել։

Արտգործնախարարը նաև նշել է, որ ուկրաինական կողմը Իրանին որևէ ապացույց չի ներկայացրել, որ Ռուսաստանը Ուկրաինայում իրանական զենք է օգտագործում։

1/2990
bottom of page