top of page

Բարի և խաղաղ ծառայություն․ Գեղարքունիքի մարզի նորակոչիկները օրհնություն են ստացել

Jan 14, 2024
1 min read

Հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզում ձմեռային հերթական զորակոչն անցկացվեց ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի և Ճամբարակի տարածքային բաժիններում հաշվառված զորակոչիկների շրջանում, հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 

Նշված համայնքներում կայացած զորակոչի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Հրանդիկ Օհանյանը, Գավառի և Ճամբարակի համայնքապետարանների ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Միջոցառումներն անցկացվեցին հանդիսավոր արարողություններով, հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր։

Նորակոչիկները տեղի եկեղեցիներում, մոմեր վառեցին և ստացան Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի օրհնությունը։

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի նորակոչիկներ։

1/2990
bottom of page