top of page

Ճապոնիայում կբացվի աշխարհի առաջին վիրտուալ դպրոցը

Jan 14, 2024
1 min read

Նման դպրոցներում հնարավոր կլինի սովորել հեռակա կարգով, կրթական ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, ավարտելուց հետո ուսանողներին կտրվի պաշտոնական վկայական։ Այս մասին գրում է Automaton պորտալը։

Նման դպրոց հաճախելու համար աշակերտները կկարողանան օգտագործել անիմե ոճի 3D ավատարներ։

Վիրտուալ դպրոցներում առարկաները կդասավանդվեն Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն:

Ուսանողներին կտրամադրվի անվճար VR սարքավորում՝ գործընթացում ամբողջությամբ ընկղմվելու համար:

1/2990
bottom of page