top of page

Ռուսաստանն 80-ականների զենքով «կուտ» է տալիս Հայաստանին. Դա մեզ վրա նստելու է «Սյունիքի միջանցք». Գագիկ Մելքոնյան (News.am)

Jan 30, 2024
1 min read

Սա հերթական «կուտն» է, որը Ռուսաստանը պատրաստել է մեզ համար, News.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանը սպառազինություն է տրամադրել Հայաստանին:

«Այսքան տարի չէր մատակարարում այդ զենքը, որի դիմաց մենք նախօրոք վճարել էինք: Ռուսաստանը, որ պատերազմի մեջ է Ուկրաինայում, ի՞նչ զենք պետք է մեզ մատակարարի․ մեզ պետք է մատակարարի 1980-ականների սպառազինություն, տեխնիկա, որը այսօր չի աշխատելու: Ադրբեջանը ժամանակակից սպառազինություն է ձեռք բերում, մենք գնում ենք 80-ականների զենքերի հետևից:

Ռուսաստանը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ են արդեն Հայաստանին օգնելու: Այդ օգնությունը մեզ վրա շատ թանկ է նստելու: Դա մեզ վրա նստելու է Սյունիքի միջանցք: Մենք պետք է խելոք լինենք, որ այդ բոլոր հարվածների տակից դուրս գանք»,-ասել է ՔՊ-ական պատգամավորը:

1/2990
bottom of page