top of page

Աշոտ Հովհաննիսյանն ու Լիլի Մկրյանը հրաժարվել են ցուցմունքներ տալ. խափանման միջոցը կբողոքարկվի

Feb 6, 2024
1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ նշելուց:

Նույն գործով կալանավորված «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի և նույն ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը աղբյուրի հետ զրույցում հայտնել է, որ դատարանի որոշումները ստացել են այսօր, պատրաստվում է վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Թե՛ Հովհաննիսյանը, թե՛ Մկրյանը մեղադրանքը չեն ընդունում և հրաժարվել են ցուցմունք տալուց։

Քրեական գործով 7 անձի նկատմամբ հետապնդում է իրականացվում, որոնցից կալանքի տակ է երեք անձ, Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

1/2990
bottom of page