«Վաշինգթոնում հանդիպում անցկացնելու համաձայնություն Բաքվի կողմից չկա». Մակունց
Jan 15, 2024
1 min read

Վաշինգթոնում հանդիպում անցկացնելու համաձայնություն Բաքվի կողմից չկա: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը։ «Այս պահին Վաշինգթոնում հանդիպում անցկացնելու համաձայնություն Ադրբեջանի կողմից չկա»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ անցած շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով նաև քննարկել է Վաշինգթոնում խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորության հարցը։
«Այս պահին, որևէ հստակություն, պայմանավորվածություն չկա»,- ասել է Մակունցը:
Նշենք, որ Լուիս Բոնոն Երևանից հետո Բաքու չի այցելել, թե ինչու, ամերիկյան ու ադրբեջանական կողմերը պաշտոնապես չեն բացատրել։




















