top of page

Վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Jan 30, 2024
1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա վաղը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։

Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։ 

1/2990
bottom of page