top of page

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը

Jan 22, 2024
1 min read

ԵՄ խորհուրդն արտգործնախարարների մակարդակով երկուշաբթի կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգը, որում ներառված է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը: 



Ինչպես գրում է interfax.ru-ն, միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ քննարկման ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

1/2990
bottom of page