top of page

Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի․ նախնական տեղեկություններով՝ նետվել է 10-րդ հարկից

Feb 19, 2024
1 min read

Այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցում տղամարդու դի կա: Նմանատիպ ահազանգ հնչել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում: Գրել է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 8-րդ շենքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ տղամարդու դի: 

Ըստ նախնական տեղեկությունների՝  նա ինքնասպանություն է գործել՝ 10-րդ հարկից ցած նետվելու եղանակով: 

1/2990
bottom of page