top of page

Լեհաստանում 160 ուղեւոր տեղափոխող գնացքը բախվել է բեռնատարին

Jan 10, 2024
1 min read


Լեհաստանում 160 ուղեւոր տեղափոխող գնացքը բախվել է բեռնատարին, որը հայտվել էր երկաթուղային անցի վրա, այնուհետև առանց շրջվելու դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում է RMF FM-ը։

Վթարի հետևանքով գնացքի ուղեկցորդը մահացել է։ Եվս երեքը վնասվածքներով հոսպիտալացվել են՝ վարորդը, գնացքի ղեկավարը և գնացքի գլխին գտնվող ուղևորներից մեկը։ 

Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով ուղին վնասվել է մոտ 200 մետր տարածքի վրա։


1/2990
bottom of page