Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում
Jan 10, 2024
1 min read

Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը համառ պայքարում ապահովել է Հայաստանի հերթական մեդալը։
Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։
Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 117 մարզիկներ։
Նշենք նաև՝ հունվարի 13-14-ը Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի Գավաթի փուլին առաջին անգամ Հայաստանը Հանրապետությունը կունենա մասնակից՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։




















