top of page

Ստոլտենբերգը 4 օրով ԱՄՆ է մեկնում․ Պենտագոնի ղեկավարի, պետքարտուղարի հետ է հանդիպելու

Jan 26, 2024
1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 27-ից փետրվարի 1-ը կգտնվի ԱՄՆ-ում։ Այցի շրջանակում նա կհանդիպի Պենտագոնի ղեկավարի, ԱՄՆ պետքարտուղարի, Կոնգրեսում դեմոկրատների և հանրապետականների առաջնորդների հետ։ Այդ մասին նշված է ՆԱՏՕ-ի տարածած հաղորդագրությունում։

«Գլխավոր քարտուղարը Վաշինգտոնում երկկողմ հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Կոնգրեսի ներկայացուցիչների հետ նրա հանդիպումը նախատեսված է հունվարի 30-ին։

1/2990
bottom of page