top of page

«Բավարիան» պայմանագիր է առաջարկել 17-ամյա գերմանացի կիսապաշտպանին

Jan 9, 2024
1 min read

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» բանակցում է Գելեզենկիրխենի «Շալկեի» 17-ամյա գերմանացի կիսապաշտպան Ասան Ուեդրաոգոյի ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է Goal.com-ը։

Ասան Ուեդրաոգոյին ծառայություններով հետաքրված են նաեւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու «ՌԲ Լայպցիգը»։

Ասան Ուեդրաոգոյի հրաժարագինը «Շալկեի» հետ պայմանագրով 15 միլիոն եվրո է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Ասան Ուեդրաոգոյի պայմանագիրը «Շալկեի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։



1/2990
bottom of page