top of page

Երևանում մերկասառույցի պատճառով բախվել են շտապօգնության մեքենան ու Toyota-ն

Jan 24, 2024
1 min read

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար-Կիևյան փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության էստակադայի տակ բախվել են 44-ամյա Վարդան Մանուչարյանի վարած Toyota Camry և 26-ամյա Գոռ Իսահակյանի վարած Toyota Hiace մակնիշի շտապօգնության ավտոմեքենաները:  

Shamshyan.com-տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

1/2990
bottom of page