top of page

ЗИЛ-ը «Աղաբաբյան» հյուրանոցի դիմաց բախվել է էլեկտրասյանը և կոտրել հետիոտնային անցման լուսացույցը

Jan 30, 2024
1 min read

Հունվարի 28-ին արտակարգ դեպք  է տեղի ունցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մխիթար Մուրադյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը և հետիոտնային անցման համար տեղադրված լուսացույցին։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

1/2990
bottom of page