top of page

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ապամոնտաժել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշարձանը

Feb 2, 2024
1 min read

Տելեգրամյան փակ ալիքներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները սկսել են ապամոնտաժել Արցախում տեղակայված պատմամշակութային հուշակոթողները, մասնավորապես, Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակը խորհրդանշող և Արցախի հերոսներին նվիրված հուշարձանները։

Ըստ աղբյուրների՝ երեկ (01.02.2024թ.) ապամոնտաժել են Ստեփանակերտում՝ Բեկորի պուրակում տեղադրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը, ինչպես նաև այլ ազգային սիմվոլներ։

1/2990
bottom of page