top of page

Դոնբասում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Պուտին

Jan 26, 2024
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում Ուկրաինայի գործողությունները «ցեղասպանություն» է որակել։

«Ուկրաինայի պետական ​​հեղաշրջումից հետո Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են։

Մեր իսկ պատմական տարածքներում ռուսները հայտարարվեցին ոչ տիտղոսակիր ազգ»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Հեղաշրջումից հետո հայտնի իրադարձությունները սկսվեցին Դոնբասում՝ մարդկանց բնաջնջումը։ Դա շարունակվեց 8 տարի, 9 տարի։

Այն, ինչ կատարվել է այնտեղ, հատկապես հակառակորդի զբաղեցրած տարածքներում, անխոս, ցեղասպանություն է, այլ կերպ որակել անհնար է»,- ասել է նա։


1/2990
bottom of page