ԵԿՄ-ի անդամներին իջեցրել են դիրքերից
Jan 30, 2024
1 min read

«Փաստինֆո»-ն գրում է. «Տեղեկություններ էին հասել առ այն, որ Սյունիքի դիրքերից աշխարհազորայիններին իջեցնում են։ Փորձեցինք Սյունիքի դիրքերում ծառայություն իրականացնող մի շարք ջոկատների հրամանատարներից ճշտել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Պարզվեց՝ խոսքը վերաբերում է միայն ԵԿՄ-ին։
Մեր աղբյուրը փոխանցեց, որ միայն Երկրապահ կամավորական միության տղաներին են իջեցրել, այն էլ՝ ալկոհոլը չարաշահելու պատճառով»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:




















