Նա երեխաներ էր ուզում, ես՝ ոչ. Սոֆյա Վերգարան պատմել է ամուսնալուծության պատճառը

Հլոիվուդյան դերասանուհի Սոֆյա Վերգարան պատմել է, թե ինչու են ինքն ու դերասան Ջո Մանգանյելոն ամուսնալուծվել յոթ տարվա ընտանեկան կյանքից հետո:
Իսպանական El País հրատարակության հետ զրույցում 51-ամյա աստղը, որն այժմ ապրում է Մայամիում, բացահայտել է, որ իր 47-ամյա նախկին ամուսինը երեխաներ էր ուզում, իսկ ինքը՝ ոչ:
Կոլումբիացի գեղեցկուհին պարզ ասել է.«Ամուսնությունս խզվեց, քանի որ ամուսինս ավելի երիտասարդ էր. նա ուզում էր երեխաներ ունենալ, իսկ ես չէի ուզում տարեց մայր լինել: Ես զգում եմ, որ դա արդար չէ երեխայի նկատմամբ: Ես հարգում եմ նրանց, ովքեր դա անում են, բայց դա այլևս ինձ համար չէ»:
Հիշատակելով առաջին ամուսնուց ծնված իր որդուն՝ Մանոլոյին, Վերգարան նշել է. «Ես որդի եմ ունեցել 19 տարեկանում: Նա այժմ 32 տարեկան է, և ես պատրաստ եմ տատիկ դառնալ, ոչ թե մայր։ Այսպիսով, եթե սերս գա, նա պետք է գա իր սեփական երեխաների հետ»:




















