Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար սակագինը պետք է վերանայվի նվազագույնը. Փոխքաղաքապետ
Feb 13, 2024
1 min read

Տրանսպորտից մշտապես օգտվողների և խոցելի խմբերի համար տրանսպորտի սակագինը պետք է վերանայվի նվազագույնը կամ նույնիսկ չվերանայվի, իսկ այն անձանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում տրանսպորտից, ում համար փոփոխությունը «դրամատիկ» թանկացման չի բերում, տրամաբանություն չկա, որ սուբսիդավորվեն պետության կողմից։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է 2 տեղ փող, 1 օրյա, մեկ շաբաթվա տոմս, նվազագույն՝ 10 փաթեթով լիցքավորվող տոմս»,- տրանսպորտի սակագնի վերանայման փաթեթը ներկայացնելիս հայտարարեց փոխքաղաքապետը։




















