top of page

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու հարցով նշանակել արտահերթ դատական նիստ

Feb 26, 2024
1 min read

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, «Փաստինֆո»-ին ասել է  փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը միջորդել է դատարան՝ նշանակել անհապաղ, արտահերթ դատական նիստ։

«Սպուտնիկ Արմենիա»-ի տեղեկություններով էլ՝  Գարիկ Գալեյանի սիրտը երեկ ստենտավորել են, այժմ վիճակը կայուն ծանր է։

1/2990
bottom of page