top of page

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքում Ղրիմը որպես ՌԴ մաս է նշված

Feb 26, 2024
1 min read

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքում Ղրիմը որպես ՌԴ մաս է նշված։ Ստորև ներկայացնում ենք հաղորդագրությունը․

«Փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 31-ամյա Գևորգ Ռ.-ին։ Նա 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»։

1/2990
bottom of page