Ոչ սթափ վարորդը երթևեկել է առանց վարորդական իրավունքի վկայականի. «BMW»-ում է եղել նաև «Ճվճվ Արոյի» որդի «Սերժուլիկը»

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության ավագ տեսուչը նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգեցված)։
Տեղում, պարեկների հետ կանգնեցրել է նշված ավտոմեքենան: Պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի: Վերջինս տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է նաև, որ գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Պարեկների կողմից վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։
Աղբյուրի տեղեկություններով, վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում հետավտոմեքենայում է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը




















