top of page

«Ցիրկոն» գերձայնային հրթիռներն արդեն կիրառվել են Ուկրաինայի մարտերում, «Կինժալ»-ն օգտագործվում է արդյունավետ. Պուտին

Feb 29, 2024
1 min read

«Ցիրկոն» գերձայնային հրթիռներն արդեն օգտագործվել են Ուկրայինայի մարտերում, այս համակարգը գործում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին ուղղված իր ելույթում։

Նա նաև նշել է, որ «Կինժալ» գերձայնային ավիացիոն համալիրը արդյունավետորեն օգտագործվել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։

««Կինժալ» գերձայնային ավիացիոն համալիրը ոչ միայն շահագործման է հանձնվել, այլ նաև բարձր արդյունավետությամբ օգտագործվում է հատուկ ռազմական գործողության ընթացքում հատկապես կարևոր թիրախներ ոչնչացնելու համար»,- ասել է Պուտինը։

1/2990
bottom of page