top of page

Պարզաբանում. Նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Արմեն Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Feb 26, 2024
1 min read

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել, որտեղ, մասնավորապես, նշված է.

«Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Աշոտյանի պատասխանը քաղաքացուն, որ․ «․․․արդարադատության նախարարությունն ամեն կերպ խոչընդոտում է իմ հանդիպումները ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հետ, որոնք ինձանից հարցազրույց վերցնելու ցանկություն են հայտնել, թեպետ իրավակարգավորումներով նման հնարավորություն նախատեսված է․․․»։

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Արմեն Աշոտյանը գրավոր դիմել էր Քրեակատարողական ծառայությանը որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպելու խնդրանքով, եթե հանդիպումը չի իրականացվելու իր ամսական տեսակցությունների հաշվին։

Քրեակատարողական ծառայությունից Արմեն Աշոտյանին պատասխանել էին, որ համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ վերջինիս հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տրամադրվելու է նրա հասանելիք տեսակցությունների քանակի հաշվին, որից հետո Արմեն Աշոտյանից նոր դիմում չի ստացվել։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը չեն խոչընդոտում Արմեն Աշոտյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»։

1/2990
bottom of page