top of page

Հայաստանցիների 42,8 %-ի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում․ սոցհարցում

Mar 4, 2024
1 min read

Հայաստանում բնակչության 42,8 %-ի կարծիքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի շահերից չի բխում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում 1100 մարդու շրջանում անցկացված հեռախոսային հարցման տվյալները։

Քաղաքացիներին հարց է ուղղվել Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ հայտարարության մասին, ինչն էլ ավելի է մեզ մոտեցնում հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ համալիրի խզմանը։

Հարցին՝ արդյոք հայ-ռուսական հարաբերությունների խզումը համապատասխանում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին, ինչին հարցվածների 23,2 %-ը պատասխանել է՝, որ լիովին համապատասխանում է, 13,9 %-ի կարծիքով՝ ավելի շուտ համապատասխանում է, 16,1 %-ի կարծիքով՝ ավելի շուտ չի համապատասխանում, իսկ 42,8 %-ի կարծիքով՝ ընդհանրապես չի համապատասխանում։

Հարցված քաղաքացիների 4,8 %-ը դժվարացել է պատասխանել։

«Եթե տեսնում եք, շուրջ 58 %-ը նշել է, որ դա չի համապատասխանում հայերի շահերին»,-նշեց Նավասարդյանը։

1/2990
bottom of page