Հունաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Mar 4, 2024
1 min read

Այսօր` մարտի 4-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։




















