top of page

Պարոն Սմբատյանը խելացի մարդ է և նախընտրում է մասնավոր ոլորտը. Թունյանը՝ ՊԵԿ փոխնախագահի՝ պետական պաշտոնից հեռանալու մասին

Feb 21, 2024
1 min read

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Մինչ այդ, նիստը վարող Բաբկեն Թունյանը նշեց, որ Սմբատյանը վերջին անգամ է հանձնաժողովում և որպես պետական պաշտոնյա նախագիծ ներկայացնում։

Պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ։ «Պարոն Սմբատյանը խելացի մարդ է և նախընտրում է մասնավոր ոլորտը»,- պատասխանեց Թունյանը։

1/2990
bottom of page