top of page

«Իր ղեկավարման ներքո ոչ մի տարբերակով էլ լավ չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան

Jan 21, 2024
1 min read

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի անեկդոտ կա. իններորդ հարկում կինը բարձրանում է պատուհանագոգին՝ պատուհանների արտաքին մակերեսը լվանալու և ապահովության համար տան մուտքի բանալիները գրպանն է դնում:


Սա մեր մասին է:


Հասել ենք մի վիճակի, որ ծայրահեղ կազմակերպվածություն ու համախմբվածություն է պետք, ռեսուրսների խիստ արդյունավետ օգտագործում և պատերազմի պատրաստություն, սակայն, ստախոս, անպատասխանատու և ամենօրյա ռեժիմով բոլորին իրար խառնող մարդ ենք մոռացել երկրի ղեկավարի պաշտոնին, ու սրանով հանդերձ հանգիստ ենք, որ մեզ հետ ամեն ինչ լավ է լինելու:


Չէ, իր ղեկավարման ներքո ոչ մի տարբերակում էլ լավ չի լինելու: Անհնար է, ուղղակի անհնար»։

1/2990
bottom of page