«Սրբապղծություն է»․ Ռուսաստանն Էստոնիային բողոքի նոտա է հղել տասնամյակներ առաջ հուղարկավորված սովետական զինվորների մասունքները վերահուղարկավորելու որոշման կապակցությամբ
Feb 3, 2024
1 min read

ՌԴ-ում Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Յանա Վանամելդերին կանչել են ՌԴ ԱԳՆ և բողոք են հայտնել Տալինի զինվորական պանթեոնում հուղարկավորված սովետական զինվորների մասունքները, առանց նրանց հարազատների իմացության ու համաձայնության, այլ վայրում վերահուղարկավորելու մտադրության կապակցությամբ։ Այդպիսի որոշում կայացրել են Էստոնիայի իշխանությունները։
«Այդ քայլը անարգանք ու սրբապղծություն է և հակասում է միջազգային ընդունված պրակտիկային ու մարդկային բարոյականությանը, որը Տալինում վաղուց արդեն գոյություն չունի։ Այդ քայլն անպատասխան չի մնա»,- ՌԴ ԱԳՆ-ում ասել են Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։




















