top of page

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում. Էրդողան

Feb 19, 2024
1 min read

Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվականները, այս մասին Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի են գնում։

««Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո» (չակերտները՝ Tert.am) տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։

1/2990
bottom of page