top of page

«Ալիևին չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս». Վլադիմիր Վարդանյան

Feb 5, 2024
1 min read

«Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության։

«Մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու ՀՀ առջև ծառացած մարտահրավերներով»,- հավելել է պատգամավորը։

Լրագրողների դիտարկմանը՝ ձեր սեփական շահերը ինչ-որ հրաշքով կամ պատահականությամբ, համընկնում են Ալիևի առաջադրած պահանջների հետ, Վարդանյանն ասել է․ «Եթե այսպես եք շարունակելու, չեմ պատասխանելու ձեր հարցերին»։

1/2990
bottom of page