Վրաստանի նոր վարչապետն իր առաջին արտասահմանյան այցով կմեկնի Բրյուսել
Feb 9, 2024
1 min read

Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 20-21-ն առաջին արտասահմանյան այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին հայտնում է Georgia News-ը։
Նա ասել է, որ բանակցություններ է ծրագրում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։
Մինչ այս՝ փետրվարի 12-ին, Կոբախիձեն Թբիլիսիում կանցկացնի նոր կառավարության առաջին նիստը։




















