ՄՅՈՒ, նոր դարպասապա՞հ եք փնտրում․ Մոուրինյու
Feb 25, 2024
1 min read

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր նախկին ակումբին դարպասապահի անսովոր թեկնածու է առաջարկել։
Պորտուգալացին սոցցանցերում կցել է «Միլան»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուի լուսանկարը՝ դարպասապահի համազգեստով, գրում է armsport.am-ը։
Մարզիչը գրել է. «ՄՅՈՒ, նոր դարպասապա՞հ եք փնտրում»:




















